Դեպքեր, բացահայտումներ
«Պահեստային մասեր»մարդու համար
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում:
Մաշկ և աճառներ
Դրանք աճեցնելն ամենադյուրինն է, բավական էր միայն օրգանիզմից դուրս մաշկային և աճառային բջիջներ բազմացնել: Աճառներն արդեն 16 տարի փոխպատվաստում են, այն բավական տարածված վիրահատություն է:
Արյունատար անոթներ
Դրանք առավել դժվար է աճեցնելը, քան մաշկը: Քանի որ դրանք խողովակաձև օրգաններ են, որոնք երկու տեսակի բջիջներ ունեն. մի տեսակը պատում է ներքին մակերեսը, իսկ մյուսը` ձևավորում արտաքին պատերը: Անոթներն առաջինն աճեցրել են ճապոնացիները 2004 թվականին Կիոտոյի համալսարանի Բժշկական դպրոցի պրոֆեսոր Կաձուվա Նակաոյի ղեկավարությամբ: Մի քիչ ավելի ուշ, 2006 թվին, ԱՄՆ Մինեապոլիսի Մինեսոթայի համալսարանի ցողունային բջիջների ինստիտուտի տնօրեն Քաթրին Վերֆեյլը ներկայացրեց աճեցրած մկանների բջիջները:
Սիրտ
Գերմանիայում արդեն 16 երեխայի փոխպատվաստել են սրտի փականներ, որոնք աճեցվել են խոզի սրտի հիմնակմախքի վրա: Երեխաներից երկուսն այդպիսի փականներով ապրում են արդեն 8 տարի և փականներն աճում են սրտի հետ միասին: Ամերիկա-հոնկոնգյան գիտնականների խումբը խոստանում է 5 տարի անց սկսել ինֆարկտից հետո սրտի«կարկատանի» փոխպատվաստումը, իսկ անգլիացի կենսաինժեներների խումբը պլանավորել է 10 տարի հետո փոխպատվաստել լրիվ նոր սիրտ` ամբողջությամբ:
Երիկամներ, լյարդ, ենթաստամոքսային գեղձ
Ինչպես և սիրտը, սրանք նույնպես, այսպես կոչված, համընդհանուր օրգաններ են: Այդ օրգաններում բջիջների խտությունն ամենամեծն է, այդ պատճառով էլ դրանք աճեցնելն ամենադժվարն է: Արդեն լուծված է գլխավոր հարցը. ինչպես անել, որպեսզի աճեցված բջիջները լյարդի կամ երիկամի ձև ստանան: Դրա համար վերցնում են օրգանի ձևի մատրիցան, տեղավորում են կենսառեակտորի մեջ և այն սկսում են լցնել բջիջներով:
Միզապարկ
Փորձանոթից ստացված ամենաառաջին օրգանն է: Այսօր սեփական «նոր» միզապարկի աճեցում ու փոխպատվաստում արդեն կատարվել է մի քանի տասնյակ ամերիկացիների:
Վերին ծնոտ
Ֆինլանդիայի Տամպերի Ռեգեներատիվ բժշկության ինստիտուտի մասնագետները կարողացել են աճեցնել մարդու վերին ծնոտը… նրա սեփական որովայնի խոռոչում: Նրանք ցողունային բջիջները տեղադրել են կալցիումի ֆոսֆատից արհեստական մատրիցայի վրա և այն կարել են տղամարդու որովայնում: Ինն ամիս հետո ծնոտը հանել են և փոխպատվաստել սեփականի փոխարեն, որը հեռացրել էին ուռուցքի պատճառով:
Աչքի ցանցենի, գլխուղեղի նյարդային հյուսվածք
Այս ոլորտում ևս լուրջ հաջողություններ կան, բայց դեռ ծանրակշիռ արդյունքների մասին խոսելը վաղ է:
Ինչպես է դա կատարվում
Արհեստական օրգաններ ստեղծելը հնարավոր դարձավ մոտ 10 տարի առաջ, շնորհիվ կենսաինժեներային տեխնոլոգիայի զարգացման: Օրգաններն աճեցնելու համար օգտագործում են հիվանդից վերցված ցողունային բջիջները: Վերջերս մշակված տեխնոլոգիան հնարավորություն է տալիս վերածրագրավորել չափահաս մարդու ցողունային բջիջներն այնպես, որպեսզի դրանցից հնարավոր լինի ստանալ ցանկացած օրգան:
Այս բնագավառում ամենահայտնի գիտնականը Էնթոնի Աթալան է, ում 2011 թվականին Տարվա բժիշկ են ճանաչել: Նա ղեկավարում է ԱՄՆ-ի Վեյք-Սիթիի Ռեգեներատիվ բժշկության ինստիտուտը: Նրա ղեկավարությամբ էլ12 տարի առաջ ստեղծվեց առաջին արհեստական օրգանը` միզապարկը: Սկզբից Աթալան և իր գործընկերները ստեղծեցին արհեստական մատրիցան կենսահամատեղելի նյութերից: Հետո պացիենտից վերցրեցին միզապարկի առողջ ցողունային բջիջները և տեղափոխեցին հիմնակմախքի վրա. մի մասը ներսից, մյուս մասը դրսից. 6-8 շաբաթ հետո օրգանը պատրաստ էր փոխպատվաստման համար:
«Ինձ սովորեցրել էին, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում,- այնուհետև հիշում է Աթալան: - Եվ որքան էինք մենք զարմացել, երբ հետևում էինք, թե մեր ձեռքով փոխպատվաստված միզապարկը ինչպես է ծածկվում նյարդային բջիջների ցանցով: Դա նշանակում էր, որ այն հաղորդակցվելու է գլխուղեղի հետ և աշխատելու է այնպես, ինչպես առողջ մարդու մոտ: Զարմանալին այն է, որ շատ ճշմարտություններ, որոնք դեռ 20 տարի առաջ անսասան էին թվում, հերքվեցին, և այժմ մեր դեմ բաց են ապագայի դռները»:
Հիմնակմախքի ստեղծման համար կիրառվում են դոնորական կամ արհեստական հյուսվածքներ, նույնիսկ ածխածնային նանոխողովակներ, որոնք տասնյակ անգամ ամուր և անխոցելի են պողպատից: Միայն թե հասկանալի չէ, թե նման մարդու հետ, հարկ եղած դեպքում, ինչպես է վարվելու բժիշկը, օրինակ, վիրաբույժը: Հիմնակմախքի համար նաև մաշկ են աճեցրել սարդոստայնից, բայց այն դեռ մարդու համար չեն օգտագործել:
Իսկ ամենաառաջատար տեխնոլոգիան օրգանների տպումն է, որի հեղինակը նույնպես Աթալան է: Մեթոդը ստեղծված է օրգաններ ստանալու համար, հատկապես խողովակավոր օրգանների համար: (Մեթոդի մասին մանրամասն կարդացեք ՙԱԼ՚-ի 2012 թվի թիվ 1 համարում (4-րդ էջ): Սկզբնական փորձերի ժամանակ սովորական պրինտերն էին օգտագործում, իսկ հետո, իհարկե, հատուկ պրինտեր մշակեցին:
Սկզբունքը շատ հասարակ է, ինչպես ամեն մի հանճարեղ բանի: Քարթրիջները տարբեր գույնի թանաքի փոխարեն լիցքավորեցին ցողունային բջիջների տարբեր տեսակների նյութերով: Համակարգիչը ստեղծում է օրգանի կառուցվածքը և տպագրության ռեժիմը տալիս է, բնականաբար, սովորական տպագրությունից շատ ավելի բարդ է, այն բազմաթիվ շերտեր ունի, որոնց շնորհիվ էլ ստացվում է ծավալը: Հետո այդ ամենը սերտաճելու է: Արդեն հաջողվել է ՙտպել՚ արյունատար անոթներ, այդ թվում և բարդ ճյուղավորում ունեցող:
22.05.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ